Իշխանության ընդդիմախոսների` Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ շղթայական ձևով կիրառված ծեծը կեղծ «տղայական» մոտեցում է: Հակառակ պարագայում, եթե նույնիսկ վերնշված անձինք, անձնական վիրավորանքներ են հասցրել ՈՄԱՆՑ, դա չի կարող դիտվել որպես ՈՄԱՆՑ «թասիբի հարց»` վիրավորական արտահայտություններին պատասխանում են` կամ հակադարձելով կամ դիմում օրինապահ ծառայություններին` օրենքով սահմանված պատիժ կիրառելու համար, բայց դե Հայաստանում սուտիգողական բարքերը ավելի «հարգի» են:
Վերընշված անձինք տարբեր առիթներով հասցրել են հայհոյախառն արտահայտություններ անել իշխանության հասցեին, ինչը, ինքնին, դրվատելի չէ: Իշխանությանը, իհարկե, կարելի է օբյեկտիվ քննադատել, փոխել, բայց հայհոյել`ոչ, իշխանությունն էլ պետք է առողջ քննադատություններին ադեկվատ պատասխանի, թույլ չտա որ բանը հասնի իրենց` իշխանությունից վռնդվելուն, բայց ոչ երբեք ընդդիմախոսներին հակաօրինական միջոցներով «պատժելուն»:
Եվ քանի դեռ պարզված չեն նշված անձնաց ծեծի ենթարկողների կամ եթե կան պատվիրատւներ` պատվիրատուների ինքնությունը և հույս կա, որ կպարզվեն հանցագործները` պետք է զերծ մնալ անհարկի մեղադրանքներ ներկայացնելուց` այդ թվում և իշխանությանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածին` պետք է փաստել, որ այն դրականորեն տարբերվում էր իր նախորդներից` իշխանության ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող միջոցներից ուժային մեթոդների գրեթե բացակայությամբ, բայց արդեն `տարբերվում ԷՐ: Ներկայի իշխանությունները կարող են «հպարտանալ», որ իրենց ժամանակ էլ ծեծում են ու ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներին , այլև` ազատամարտիկներին:
Հայրենի իշխանական և ընդդիմադիր գործիչները պետք է զերծ մնան միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու ամոթալի երևույթից, որպեսզի հայհոյվածների ծեծի տենդը չտարածվի «Ապահով Հայաստանում»: