Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․
Փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։
Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ «Արարատինկասացիա»-ին, որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։
Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ «Հայինկասացիա»-ի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ «Արարարտինկասացիան» ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»։