▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը ընդունարանում կես ժամ սպասեցրել է Խաչատուր Սուքիասյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի միջև ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:

armday.am-ն է գրում և նշում, որ աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը կես ժամից ավելի ընդունարանում սպասեցնել է տվել Խաչատուր Սուքիասյանին: Վերջինս էլ վիրավորական է համարել այդ վերաբերմունքը ու չսպասելով ընդունելության՝ հեռացել է:

Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը շինթույլտվության հետ կապված գործ է ունեցել, որը Մարուքյանն անընդհատ ձգձգել է: Եվ  գործընթացն արագացնելու համար Սուքիասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ վարչապետի միջնորդած հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ  Մարությանի պահվածքը վիրավորված՝ Սուքիասյանը հեռացել է քաղաքապետարանից:

Հավելենք, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի մտերիմ հարաբերությունները՝  նա, իհարկե, շինթույլտվություն ստացել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին