▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել՝ հայրենիքը բաժանելով սև-սպիտակների, դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է. Վիգեն Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսելով լրագրողի այն դիտարկման մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը «սև ու սպիտակ է, ով մեզ հետ չի, մեր դեմ է», ինչին ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նրան անվանել է «բիգուձիավոր տղամարդ», «գավառական ծաղրածու»:



«Հայկ Մարությանն ասել էր՝ ով մեր հետ չի, թշնամի է: Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել՝ հայրենիքը բաժանելով սև-սպիտակների: Ասել է, որ ով իր կողքը կանգնած չէ, թշնամի է: Դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է: Հայկ Մարությանը մտավորականի համբավ է փորձում ունենալ, և ես դրան եմ պատասխանել ու ճիշտ եմ արել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա ապրում է իր հարազատներից մեկի առանձնատանը: Հարցին՝ ինչո՞ւ հայտարարություններով հանդես չի գալիս, նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը բավական քաղաքական փորձ ունի որոշելու համար, թե երբ է արտահայտվում:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին