▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին ես անձամբ քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին. այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի  ֆեյսբուքյան  ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Անձամբ ես առաջարկել են նաև Արայիկ Հարությունյանին՝ որպես թեկնածու: Չնայած որ նա որոշեց, որ կրթության և գիտության ոլորտում ինքը շատ անելիքներ ունի: Երկընտրանքը բավականին դժվար էր իր համար »,- ասաց նա:


Անդրադառնալով Հայկ Մարությանին վերաբերող քննադատություններին՝ փոխվարչապետը նշեց․ «Հայկ Մարությանը միայն դերասան չէ, նա նաև պրոդյուսեր է, որը որ ենթադրում է կազմակերպչական լուրջ աշխատանքներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ, անկեղծ ասած, ես ինքս զարմացած եմ եղել այդ նոր կերպարի հայտնությամբ և կարծում եմ, որ հասարակությունը նույնպես կարծրատիպը կկարողանա կոտրել, որովհետև մենք տեսել ենք դերասան Հայկ Մարությանին, բայց հասարակությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի  թեկնածուին, որը, իմ համոզմամբ, ուժեղ է»:

Կարդացեք նաև՝ Պատասխանատվությունից չեմ վախենում, գիտակցում եմ բեռի ծանրությունը. Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու մասին

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի՝ 2013 թվականին անկացրած հարցազրույցը Հայկ Մարությանի հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին