Խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Ըստ Հայասատանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։ Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զուգահեռ։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց դիրքերի ինժեներական աշխատանքներում ներգրավված գյուղացիներից մեկը։ Ըստ Hetq.am-ի զրուցակցի՝ նոր դիրքերը Տեղ գյուղից Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող նախկին հայկական անցակետի մոտակայքում են։ «Ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ ադրբեջանցիները, երկու կողմում էլ տեխնիկա է բերվել, ընթանում են դիրքաշինական աշխատանքներ, դիրքերն իրարից 10-15 մետր հեռավորության վրա են»,- ասաց մեր զրուցակիցը։ |
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
![Քննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրող](http://asekose.am/filemanager/uploads/argishti_qaramyan.jpg)
ավելին
![Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից․ #RT](http://asekose.am/filemanager/uploads/mika_badalyan.jpg)
ավելին
![«Խոչընդոտում են մեր աշխատանքը»․ Անի Գևորգյանը՝ Կիրանցից](http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-2/ani_gevorgyan.jpg)
ավելին
![«Հերթական գաղտնի զիջումը՝ թշնամուն»․ Րաֆֆի Ասլանյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-3/raffiaslanyan.jpg)
ավելին
![«Լույսերի մասսայական անջատում՝ Գյումրիում»․ Համբարյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/03/week-1/Gyumri.jpg)
ավելին
![Աննախադեպ ուժեղ քամի և հորդառատ անձրև Գյումրիում](http://asekose.am/upload/news/admin/2015/07/55bbce2fe7b88_medium.jpg)
ավելին