▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական հեռուստատեսությունը լսարան է կորցնում


Տևական ժամանակ է, ինչ աշխարհը խոսում է, որ համացանցը կամաց-կամաց դուրս է մղում մեր կյանքից հեռուստատեսությունն ու ռադիոն, բայց Հայաստանում վիճակը մի փոքր այլ է, քանզի մեր իրականությունից դուրս է մղվում հեռուստատեսությունը ոչ միայն համացանցի միջոցով, այլ՝ արբայնակային և կաբելային հեռուստատեության պատճառով: Իմ դիտարկմամբ՝ մենք սկսել ենք նախապատվությունը տալ արտասահմանյան հեռուստաալիքներին և գնալով ավելի քիչ ենք դիտում հայկականները:

Եթե 2-3 տարի առաջ, որքան էլ բողոքեինք Հ1-ից, միևնույնն է, նրա լրատվական հաղորդումը մեծամասնությունը դիտում էր, ապա այսօր կարծես թե չկա այդ մեծ լսարանը: Հայկական հեռուստաալիքներ դեռևս շատ են դիտում մարզերում, որտեղ կաբելային TV-ն դեռ ամբողջությամբ մուտք չի գործել, բայց սա ժամանակի հարց է, քանզի հիմնական խաղացողներն արդեն լայն թափով մտնում են մարզային շուկա:

Նման իրավիճակը չի կաող ուրախալի լինել, հեռուստատեսությունը կարևոր դեր է խաղում հասարակության ինֆորմացիոն անվտանգության ապահովման առումով, այն նաև դաստիարակչական մեծ դեր ունի, չնայած որ այսօր մեր TV-ներում գերիշխում են անիմաստ ու անդաստիարակ սերիալները, ազգաքայքայիչ շոուները:

Զոհրապ  Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին