▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կոնյակի մրցակիցը ադրբեջանակա՞նն է

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով տարին լավ չէր հայկական գինու  և կոնյակի համար.

«Հայկական կոնյակը կորցրել է իր մրցունակությունը ոչ թե որակի, այլ գնի առումով: Անցած տարվա համեմատ կոնյակի բնագավառում ունենք առնվազն 20 տոկոս անկում: Ռուսական շուկայում գները չբարձրացան, ռուբլին կրկնակի ընկավ, իսկ ՌԴ կառավարությունն արգելեց, որպեսզի համաչափորեն բարձրացնեն գները:

Եվ, եթե մերոնք փորձեին չշարունակել մատակարարել կոնյակը, ապա կկորցնեինք շուկայում այն տեղը, որը ձեռք էինք բերել վերջին 5-6 տարում: Երբ որ դու կորցնում ես տեղդ, իսկույն զբաղեցնում են ուրիշները: Իսկ հայկական կոնյակը լուրջ  մրցակիցներ ունի.բուն ռուսական կոնյակ արտադրողները,  ադրբեջանցիները: Հետո գալիս է ֆրանսիական կոնյակը:

Ու այսպես, արտահանում էինք՝ առանց շահ ակնկալելու և  0-ի կամ -10-ի պայմաններում մերոնք փորձեցին շուկայում պահել իրենց տեղը: Հիմա 0 է.արտահանում ենք՝ առանց էական շահի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահը:

Նրա խոսքով՝ կոնյակի գինը բարձրացնելն էլ անհնար է, քանի որ  ռուսական կողմը վաճառում է ավելի էժան կոնյակ, քան հայկականն է.

«Իսկ, եթե բարձրացնես գինը, ապա խնդիր չես լուծի, քանի որ կա ֆրանսիական կոնյակը»,-նկատեց Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նույն վիճակն է նաև գինու դեպքում.

«Խաղողն էժան մթերվեց, կոտրվեց գյուղացու մեջքը.սա էլ հաջորդ ողբերգությունը: Այստեղ շատ մեծ մեղք ունեն պետությունը, գյուղացին ու արտադրողը: Պետությունը դեռևս անցած տարվա հոկտեմբերից գիտեր, որ նման վիճակ է լինելու, կարող էր մասամբ սուբսիդավորել: Արտադրողները չէին նախատեսել ունենալ անհրաժեշտ տեխնիկա, պահեստավորման համար անհրաժեշտ վայր: Իսկ գյուղացիների սխալն այն է, որ չփորձեցին սորտերի բազմազանություն ունենալ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին