▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական վերածնունդ»-ը պաշտպանում է ՀԱԿ-ի 4 առաջարկները

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից օրերս ստացել է ընտրական նոր օրենսգրքի հետ կապված վերջիններիս կողմից առաջարկվող 4 սկզբունքային կետերը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկել է ՀԱԿԿ առաջարկները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վերաբերյալ կուսակցությունը հրապարակայնորեն բազմիցս բարձրաձայնել է, ուստի հայտարարում ենք, որ պաշտպանում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջ քաշած 4 կետերը:

Ավելին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է մի շարք լրացուցիչ սկզբունքային դրույթներ, որոնք անհրաժեշտ են հնարավորինս կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար:

Ստորև ներկայացվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկությունները.

Տեղից տեղ քվեարկության արգելում «քվեարկություն ըստ հաշվառման վայրերի» :

Ընտրական արդյունքների ամփոփում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «մարզային ընտրական հանձնաժողովներ»:

Քվեարկության մասնակիցների թվի հրապարակում, ժամը 20:30-ին՝ ըստ ընտրատարածքների և 21:30-ին՝ ըստ տեղամասերի:

Քվեարկության օրվանից 10 օր առաջ վերջնական ցուցակները փակցվում են ընտրատեղամասերում և փոփոխման ենթակա չեն:

Մինչ քվեաթերթիկները տրամադրելը տեղի է ունենում ընտրողի անձի նույնականացում՝ մատնահետքով և լուսանկարով:

Մասնակիցների թվի ավտոմատ հաշվարկում «ծրարը քվեատուփ գցելուց» օնլայն դիտարկման եղանակով:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին