▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական խաղաղություն» խորագիրը կրող քանդակագործության փառատոնի քանդակներով NFT-ներ կստեղծվեն

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հուլիսի 15-ից, օգոստոսի 5-ը տեղի ունեցավ PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող Արա Հարությունյանի Անվան Քանդակագործության Միջազգային Հայ-Իտալական փառատոնը:

Փառատոնին մասնակցում էին հայտնի քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իրանից,  Հնդկաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Լեհաստանից:

Քանդակագործության փառատոնի գեղարվեստական ղեկավարներն էին՝ Արա Հարությունյանի նվիրյալ աշակերտ Վիգեն Ավետիսը և Հայաստանին նվիրյալ՝ Մասիմո Լիպպին, իսկ համադրող՝ արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն։

Քանդակագործները Իտալիայից ներկրված սպիտակ մարմարներից և հայկական տուֆերից կերտեցին խաղաղությունը բնութագրող 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50 ամյակին։

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ «NFT» տարբերակները։ Քանդակագործության փառատոնի գլխավոր գործընկեր Fastex ընկերությունը պատրաստելու է փառատոնի ժամանակ ստեղծված քանդակների NFT տարբերակները, որոնք տեղադրվելու են FTNFT Phygital Space-ում, իսկ քանդակների NFT-երի վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում Akneye ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը։

Փառատոնի փակման միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, ներկայացուցիչներ Հնդկաստանի և Իտալիայի դեսպանատներից:

Նախաձեռնությանը միացել էր ArleAM ընկերությունը իր «Door» ապրանքանիշով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին