▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկո-Մկո դուետին փոխարինեց Հովո-Մկո դուետը

Mediamall.am-ը գրել է,որ կայքին տված հարցազրույցում դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ցավով էր արտահայտվել դուետի փլուզման մասին՝ նշելով. «Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»: Ի դեպ, Հայկ Մարությանը իր ստեղծագործական խմբի հետ նոր նախագիծ է պատրաստել, որը եթերում կլինի շուտով:

Կայքը զրուցել է նաև սիրված դերասան Հովհաննես Ազոյանի հետ: Այն  հարցին՝ ճիշտ է արդյոք, որ այս եթերաշրջանում Մկրտիչ Արզումանյանի հետ ներկայացնելու է նոր հումորային նախագիծ՝ դերասանը դրական պատասխան է  տվել:

Առավել մանրամասն`այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին