▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը. քուրդ լրագրողի անդրադարձը

Քրդական արմատներով թուրք լրագրող Մուճկան Հալիսը «դեմոկրատ Հաբեր»-ում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացրել է horizonweekly.ca-ն:

Հոդվածը՝ ստորև.


«Հայոց ցեղասպանության՝ մինչ օրս անտեսված հուշերից մեկը սեռական կողմն է, այսինքն՝ Ցեղասպանութեշյան կանացի դեմքը։ Այո՛, ցեղասպանությունը հայ կանանց համար կրկնակի ցավ էր, որովհետև  նրանց  համար այն  միաժամանակ բռնաբարություններ, բռնի ամուսնություներ, ստրկացում էր  նշանակում:

Բռնաբարություններ


1915-ին, հայ կանայք թե՛ իրենց հայրենիքից արտաքսվեցին, թե՛ իրենց ամուսիններին, եղբայրներին,  զավակներին կորցրեցին, թե՛ պարբերաբար բռնաբարությունների զոհ դարձան…։

«Մինչեւ հիմա այդ թեմայով ուսումնասիրությունների  թիվը  շատ քիչ է։ Մինչեւ մեր օրերը ողջ մնացածները իրենց բանավոր պատմություններում բռնաբարությունները կամ մեղմացնում են, կամ   շրջանցում են։  Դա ցույց է տալիս, որ կանայք չեն ցանկանում խոսել  այդ բռնության մասին։  Նույն աղբյուրները նշում են, որ տղամադրիկ ևս այդ թեմայի շուրջ  խոսել չեն ցանկանում,  կամ նշում են, որ այդ մասին  պատմելը շատ դժվար է:

Առևանգված, իսլամացած կանայք


«Հայ կանայք ցեղասպանության հետևանքով  նաեւ բռնի իսլամացան։ Ենթադրություներ կան, որ 200 հազար հայ կին ցեղասպանության  ընթացքում  և դրանից հետո  իսլամացել և  ձուլվել են:  

«Հայ կանանց հանդեպ իրագործված բռնաբարություննեին  հաջորդում էին  բռնի ամուսնությունները:

Իսլամացած հայ կանայք  ժամանակի ընթացքում  մոռանում էին  իրենց ինքնությունն  ու մայրենի լեզուն։  Նրանցից  շատերը իրենք իրենց  եւ իրենց հարազատներին փրկելու համար բացի իսլամ ընդունելուց այլ ելք չունեին: 

Տատիկների դաջվածքները


«Իսլամացած կանայք ավելի ուշ ամուսնանում էին   և ըստ ավանդության՝ հինա էին  քսում:  Այդ հինաները կամ դաջվածքները մեկ այլ նշանակություն  էլ ունեին։ Բեմադրիչ Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» շարժանկարը ճիշտ դրան է  նվիրված։ Շարժանկարը Հայոց ցեղասպանություն վերապրած, «մարմինը վաճառելու» ստիպված հազարավոր մոռացված կանանց մասին է։  Նրանց մարմիններին այլ մարդկանցից  տարբերելու համար դաջվածքներ կային:

«Խարտալեանը նշում է, որ իր ֆիլմը ընտանիքի գաղտնիքը բացահայտող ճանապարհորդություն  է:

«Խանըմ նենեն բոլորի նման չէր։ Ես նրան  իբրև  չար սիրտ ունեցող կին եմ հիշում։ Ֆիզիկական շփումն ատում էր։ Երբեք չէր գրկախառնվում կամ համբուրում, ձեռքի դաջվածքներն էր թաքցնում։ Այժմ գիտեմ, թէ ինչու էր տատիկս շատ լավ քրդերեն խոսում: 12 տարեկանում Եփրատի ափին բռնաբարության էր ենթարկվել, նրա՝ օգնություն հայցող աղաղակներին  արձագանգած քուրդը  նրան փախցրել էր։ Այդ տղամարդու հետ ստիպված ապել է 7 տարի, ապա անգլիացի միսիոների օգնությամբ փախել է։ Տատիկս տարիներ շարունակ գերիի կյանքով է ապրել: Թուրքերը տատիկս ոչ միայն ձեռքերը, այլ նաև  ճակատագիրն են  խարանել: Նրա  հիշողության մեջ բռնություն, ամոթ եւ վախ են դաջել»,-  ասում է բեմադրիչը:

«Համաշխարհային առաջին պատերազմից հետո  հայկական միություններն ու միսիոներական կազմակերպությունները  փորձեցին ազատել առեւանգված կանանց:  Հատկապես դանիացի միսիոներ Քարեն Եփփեն, արաբ ցեղախումբերի  ղեկավարների  հետ համաձայնության գալով, 2000 կին ազատեց: 

Գերիների շուկաները


«Հայ կանանց ապրած մեկ այլ դաժանություն էին գերիների շուկաները։ Այդ մասին կարելի է կարդալ Իվ Թերնոնի՝ Մարտինի ցեղասպանութեան մասին պատմող գրքի մէջ:։

«Հեղինակը պատմում է, որ հայ կանանց աշխատացնում մէին  իբրեւ սեռական հարաբերությունների ստրուկներ։

«Թեռնոնի համոզումով՝ Օսմանյան կայսրությունում 1909-ից սկսած պաշտոնապես փակված ստրուկների  շուկաները, մինչեւ պատերազմի ավարատը հայ կանանց եւ երեխաների  համար բացվեցին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին