Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ գրելով հետևյալը.
«Տասնեակ խորհրդարաններէ ետք, Հայոց ցեղասպանութիւնը ճանչցաւ նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչներու պալատը։
Մեր ցաւը դարձաւ այլ խորհրդարաններու օրակարգի նիւթ, քանի որ մեր երկիրը 105 տարիէ ի վեր կ՚ուրանայ զայն։ Հայոց վէրքերը կրնայ ամոքել միայն Թուրքիոյ խորհրդարանը, որու մէկ անդամն եմ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց ձայների 403 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
Կարդացեք նաև՝ ԱՄՆ –ի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Պատմություն կերտեցինք. Քիմ և Քլոե Քարդաշյանները՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին
Զանգահարեք Կոնգրես և ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը. Քիմ Քարդաշյան