▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը փորձել է իր վրա վերցնել մահացու ելքով վրաերթի մեղավորությունը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը երեկ՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Մանուկյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Երվանդ Բաբայանին Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու, այնուհետև ավտոմեքենան դեպքի վայրում թողնելու և փախուստի դիմելու մեջ։

 

 

 

 

 

 

 

 

 

Վրաերթից կարճ ժամանակ անց Կոտայքի ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ 57-ամյա Հովհաննես Մանուկյանը, ով հայտնել էր, որ վրաերթը կատարել է ինքը։ Մինչ հայրը փորձում էր իրավապահներին մոլորեցնել, Աբովյանի ոստիկաններն ու քննիչները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ պարզել են, որ հայրը կեղծ տեղեկություններ է տալիս կատարվածի մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին