▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը զոհվեց Արցախը ազատագրելիս, տղան միացավ այն թիմին, որը հանձնեց Արցախը թշնամուն

Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեխակ Մեխակյան Արցախյան գոյամարտի հերոս, պատմաբան, չորս երեխաների հայր՝ Արգիշտի, Մենուա, Լուսինե, Նռանե, ով առանց վարանելու մեկնեց իր կռիվը տալու Արցախում և զոհվեց 1994 թ մայիսին Թալիշի ստրատեգիական բարձունքներից մեկը ազատագրելուց, այդ բարձունքը նրա անունով կոչվեց Մեխակասար։

Նրա որդին Արգիշտի Մեխակյան ով 2018 թ միացավ թավշյա հեղափոխությանը, դարձավ ՀՀ ԱԺ 7_րդ գումարման նստաշրջանի Իմ քայլական ուսապարկ, հետո տեղափոխվեց Արմավիրի փոխմարզպետ։

/filemanager/uploads/argishti_mexakyan_hayr.jpg

Երկու տարբեր իրականություններ մեկ ընտանիքում՝ հայրը զոհվեց Արցախը ազատագրելիս, տղան՝ միացավ այն թիմին, որը հանձնեց Արցախը թշնամուն։

Բայց սրա արմատները շատ ավելի խորքային են և բազմաշերտ սովետում ծնված և սովետում կրթություն ստացած Մեխակի մեջ հայրենիքը գերագույն արժեք էր և ամենաթանկը, որի համար կարելի էր զոհվել առանց երկմտելու։ Իսկ որդու համար ով հինգ տարեկան էր, երբ ՀՀ հռչակեց իր անկախությունը և գիտակցական կյանքը և կրթությունը ստացել էր ՀՀ_ ում, հայրենիքը դա լոկ տարածք է, որը կարելի է ծախել փողի կամ շահի դիմաց։

Սրանում մեղավոր են բոլոր իշխանությունները իրենց կրթական համակարգով, հեռուստահաղորդումներով, արժեքայինը խեղելով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին