▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը պետք է գիտակցի, որ իր գնացքը վաղուց գնացել է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Պարույր Հայրիկյանի նման քաղաքական դիակները, որոնց մասին այսօր որևէ մեկը չի հիշում, ժամանակ առ ժամանակ այլոց փնովելով, անվանարկելով և վիրավորելով են փորձում հիշենել իրենց մասին: Բայց դիակն այլևս դիակ է վերակենդանանալ չի կարող:

Այսօր Հայրիկյանը ասուլիս է տվել, չնայած դրա կարիքը որևէ մեկը չէր էլ զգում, և դրա ժամանակ ինչ-որ իր կողմից հորինված հիմար պատմություն պատմել` չմոռանալով այդ ձևով նաև անվանարկել և վիրավորական ձևով արտահայտվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին:

Հայրիկյանը, որին բոլորը վերջին տարիներին հիշում են նախագահական ընտրությունների ժամանակ խայտառակ ցածր քվեների քանակով և անհարկի ու զավեշտալի երեք-չորս օր տևող հացադուլներով, որոնք ոչինչ չեն տալիս ո'չ հանրությանը, ո'չ էլ որևէ մեկին, թերևս նեղվում է այն մտքից, որ ինքն իրեն հորջոջելով ԱՆկախության սիմվոլ, այդպես չի ընկալվում հասարակության կողմից:

Սա բնականաբար, Հայրիկյանի անձնական դժբախտությունն է: Նրա անգամ սոցցանցային գրառումներն են արժանանում միայն հեգնական արձագանքների: Սակայն այս դեպքում հասուն քաղաքական գործիչը թերևս գերադասեր ընդհանրապես լռել և հեռանալ դաշտից, քան նման ծիծաղելի ձևով հիշեցներ իր մասին` ասուլիսներ, հացադուլներ և այլն:

Նման գործիչներին պետք է ուղղակի հիշեցնել, որ նրանց գնացքը վաղուց գնացել է, որքան էլ դա նրանց համար ծանր լինի ընդունելը, իսկ նման էժան ձևով` բարձր վարկանիշ ունեցող գործիչներին վիրավորելու շնորհիվ սեփական գոյության մասին հիշեցնելը և այլն, ավելի է վարկաբեկում նրանց, դարձնում անլուրջ դեմքեր և ընդհանրապես զրոյացնում առանց այն էլ ցածր վարկանիշը:

Քաղաքական դաշտն այսպիսին է և ունի իր օրենքները, և երբեմն պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ քո դերակատարումը այլևս ավարտված է և վերջ:

Վիգեն Զաքարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին