▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը, Տերյանը, Սիրուշոն, Ալիևը և այլք` նույն պատին

 

ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Արման Մելիքյանի, Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, գրողներ Վահան Տերյանի, Պարույր Սևակի, դերասան Մհեր Մկրտչյանի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ Հովհաննես Ազոյանի, ՌաֆայելՂազանչյանի, Հասմիկ Կարապետյանի, Սիրուշոյի, Նազենի Հովհաննիսյանի և այլոց ծաղրանկարները այսօր մեկտեղվել էին երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսում: «Նկարներիս հերոսները այն մարդիկ են, ովքեր ինձ մուսա են տվել: 200 նկարներից ընտրել եմ 40-ը, և ցուցահանդեսը ոչ թե ինձ, այլ` նկարներիս համար է, որպեսզի դրանք ավելի հայտնի դառնան»- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հեղինակը: 
Երիտասարդ հեղինակին ծաղրանկարչությունը հնարավորություն է տալիս իր մտքերը նկարներում ազատ արտահայտել: «Ծաղրանկարչությունը չի թողնում մնալ կաղապարների մեջ. նկարի մեջ կարող ես արտահայտել բնավորության բոլոր գծերը, թե վատ և թե լավ կողմերը»,- նշեց նա: 
Տ.Հակոբյանը քննադատություններից չի խուսափում և անհամբերությամբ դրանց է սպասում: «Ինձ համար շատ կարևոր է քննադատություններ լսելը. քննադատությունն է, որ ստիպում է ինձ ավելի լավ նկարել: Երբեմն ավելի հաճելի է քննադատություններ լսելը, քան` միայն հաճոյախոսություններ»,- ընդգծեց նա:
Ծաղրանկարիչը նշեց նաև, որ առաջարկներ արտերկրից շատ են լինում, և առաջիկայում, գուցե, լինի ցուցահանդես արտերկրում, բայց մինչ այդ նա Երևանում կայանլիք իր հաջորդ ցուցահադեսին է պատրաստվում, որը սյուռեալիզմի ուղղությամբ կլինի:
Ծաղրանկարչության հիմնադիրը համարվում է Լեոնարդո դա Վինչին` իր գրոտեսկային ոճի նկարներով: Ծաղրանկարչության իմաստը պատկերված հերոսի կամ երևույթի թերի ու բացասական կողմերի վերհանումն է երգիծանքի միջոցով:

ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Արման Մելիքյանի, Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, գրողներ Վահան Տերյանի, Պարույր Սևակի, դերասան Մհեր Մկրտչյանի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ Հովհաննես Ազոյանի, ՌաֆայելՂազանչյանի, Հասմիկ Կարապետյանի, Սիրուշոյի, Նազենի Հովհաննիսյանի և այլոց ծաղրանկարները այսօր մեկտեղվել էին երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսում:

«Նկարներիս հերոսները այն մարդիկ են, ովքեր ինձ մուսա են տվել: 200 նկարներից ընտրել եմ 40-ը, և ցուցահանդեսը ոչ թե ինձ, այլ` նկարներիս համար է, որպեսզի դրանք ավելի հայտնի դառնան»- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հեղինակը: Երիտասարդ հեղինակին ծաղրանկարչությունը հնարավորություն է տալիս իր մտքերը նկարներում ազատ արտահայտել:

«Ծաղրանկարչությունը չի թողնում մնալ կաղապարների մեջ. նկարի մեջ կարող ես արտահայտել բնավորության բոլոր գծերը, թե վատ և թե լավ կողմերը»,- նշեց նա: Տ.Հակոբյանը քննադատություններից չի խուսափում և անհամբերությամբ դրանց է սպասում: «Ինձ համար շատ կարևոր է քննադատություններ լսելը. քննադատությունն է, որ ստիպում է ինձ ավելի լավ նկարել: Երբեմն ավելի հաճելի է քննադատություններ լսելը, քան` միայն հաճոյախոսություններ»,- ընդգծեց նա:

 

Ծաղրանկարիչը նշեց նաև, որ առաջարկներ արտերկրից շատ են լինում, և առաջիկայում, գուցե, լինի ցուցահանդես արտերկրում, բայց մինչ այդ նա Երևանում կայանլիք իր հաջորդ ցուցահադեսին է պատրաստվում, որը սյուռեալիզմի ուղղությամբ կլինի:

Ծաղրանկարչության հիմնադիրը համարվում է Լեոնարդո դա Վինչին` իր գրոտեսկային ոճի նկարներով: Ծաղրանկարչության իմաստը պատկերված հերոսի կամ երևույթի թերի ու բացասական կողմերի վերհանումն է երգիծանքի միջոցով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին