▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայռուսգազարդ»-ի` ամենաուղղակի կերպով ՀՀ ազգային շահին խփող գործունեության սխեման

Իրականում «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-ի, այժմ արդեն «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի հանցավոր և ամենաուղղակի կերպով ՀՀ ազգային շահին խփող գործունեության սխեման հետևյլալն է.
Ռուսական ГАЗПРOM ընկերությունը վերջերս գնեց ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ վերջին` 20% բաժնետոմսերը, և հետևաբար այժմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» կոչվածը` դա հենց նույն ГАЗПРОМ ընկերությունն է:

Հենց էստեղ էլ ծագում է առաջին տրամաբանական հարցը.
ՌՈՒՍԱԿԱՆ ГАЗПРОМ-ը 1000խ/մ ԳԱԶԸ 189 ԱՄՆ դոլարով Ո՞ՒՄ Է ՎԱՃԱՌՈՒՄ:
Պատասխանը` ԻՆՔՆ ԻՐԵՆ:
Սա ԱԲՍՈՒՐԴ համար մեկն էր: Անցնենք երկրորդին.
Այդ ի՞նչ բարդ մաթեմատիկական և տնտեսագիտական հաշվարկների շնորհիվ է, որ ԳԱԶՊՐՈՄԻՑ-ԳԱԶՊՐՈՄ 189 ԱՄՆ դոլարով մուտք գործող գազը, մեզ` ՀՀ քաղաքացիներիս է հասնում 380 ԱՄՆ դոլարով:
Պատասխանը` նայեք «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրինության աշխատավարձերի չափերը, նրանց առանձնատները, մեքենաները և այլն (ու ես դեռ չեմ խոսում ներքին հաշվապահական մախինացիաների մասին):
ԵՎ վերջապես, այդ ինչպե՞ս է ստացվում որ, մեզ` ՀՀ քաղաքացիներիս, ԱՊՀ տարածքում ամենաթանկ` խ/մ-ի համար 156 դրամով վաճառվող գազը ոչ ճնշման, և ոչ էլ` կալորիականության առումով չի համապատասխանում ոչ մի ԳԱԶՊՐՈՄՅԱՆ ստանդարտների:

Վառարաններն ու անհատական ջեռուցման համակարգերը չեն տաքացնում` ինչպես հարկն է, իսկ այս ձմեռ շատերի մոտ նաև շարքից դուրս են գալիս:
Պատասխան` Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում X քանակությամբ բարձր կալորիականության «կապույտ վառելիք»:

Մուտք գործելով «ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱ» և ելնելով վերջինիս խողովակաշարերով մեզ` ՀՀ քաղաքացիներիս է հասնում արդեն ընկերության բաժանորդների կողմից պահանջվող Y քանակության գազը, սակայն շատ ավելի ցածր կալորիականությամբ, քան այն եղել է ի սկզբանե իր տրանզիտային վիճակում (մինիմում 7600կկալ/խմ):

Եվ այս ամենը արվում է ամիսներ առաջ դեռևս «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ընկերության կողմից ձեռք բերված «ազոտային կայան»-ի(ների) միջոցով, որի մասին ցանկացած ակնարկ սուր հիսթերիայի նոպաներ է առաջացնում «ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության շարքերում:
Հ.Գ.
Առջևում մարտի վճարումներն են: Մտածեք, ժողովուրդ ջան, թե ինչի համար եք գլուխներդ կախ, պարտքեր անելով վճարում, ինչքան եք վճարում և ում եք վճարում:

 

 

Վահան Մարտիրոսյան

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը կասկածի տակ առնող «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը փորձ է իրականացրել՝ նույն քանակի ջուրը նույն պայմաններում եռացնելով Երևանում և Վրաստանի Տետրից Կարո քաղաքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին