▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ թողնի թեման ջրեն, «իրանցով անեն».Վահան Մարտիրոսյանը` «ՀայՌուսգազարդի»-ի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել քննարկում` բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշների վերաբերյալ: Քննարկման ժամանակ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերություններն իրենց դժգոհությունն են հայտնել  գազի կալորիականության վերաբերյալ, իսկ «ՀայՌուսգազարդը» հավաստիացրել է, թե Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ԳՕՍՏ 5542-87 ստանդարտին։  

Քանի որ կլոր սեղանին հրավիրվել էին շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները, ներկա է եղել նաև «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը, ով   ASEKOSe.am-ի թղթակցի հարցին, թե նրան ի՞նչ տվեց քննարկումը, արդյոք փոխվե՞ց որոշումը և, եթե ոչ` որո՞նք են լինելու նրա հետագա քայլերը պատասխանեց.

«Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ եթե իմ ներկայացրած ազոտային կայանները իրենց բավարար չեն, ապա մոտ օրերս կներկայացնեմ այնպիսի ապացույց, որի դիմաց իրենց վիճակը մեղմ ասած տխուր կլինի: Այսօր ես գնացել էի այնտեղ, որ ուղղակի առերես ասեի այն, ինչ ուզում էի, ու իրենց, կողմից դրված իբր «շահագրգիռ» կողմերին հասկացնեի, որ չեմ թողնի թեման ջրեն, «իրանցով անեն»: 

Ապացույցներն ամբողջությամբ ձեռք բերելուց հետո, հայտնի է, որ շարժման անդամները կդիմեն դատարան: Հարցին, թե, եթե լինեն քաղաքացիներ, ովքեր կցանկանան տեր կանգնել իրենց իրավունքներին, ինչպե՞ս կարող են միանալ, Վահան  Մարտիրոսյանը պատասխանեց.

«Կարևոր ապացույց հրապարակելուց հետո արդեն հարցը կտեղափոխենք այլ հարթություն, բոլոր տուժածներին կաշխատենք համախմբել. հատկապես նրանց, ում գազը կտրել են»

Հիշեցնենք,  որ «ՀայՌուսգազարդի» մի աշխատակից «Ներազգային ազատագրական շարժմանը» ներկայացրել է մի սարքի լուսանկար, որի մասին հայտնել է, որ այդ սարքով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և դրա հետևանքով ավելանում է գազի ծավալը։

Հարցին, թե ի՞նչ որակի գազ է ներկրվում Ռուսաստանից, Վահան Մարտիրոսյանը նշել է, որ սահմանի վրա գալիս է բարձր կալորիականությամբ x ծավալի գազ, քանի որ «հինգ տեղ ստուգվում է», սակայն գազը կալորիազրկվելով, ավելանում է, դառնում y քանակությամբ և տրամադրվում է բնակչությանը:

                                                                             

Տեսանյութը` yerkir.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին