Սեպտեմբերի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Բացատ» սրճարանին հարակից քաղաքային զբոսայգում մի տղամարդ իջեցրել է տաբատի շղթան և զբաղվել է անառակաբարո գործողություններով (ձեռնաշարժությամբ), ապա այդ վիճակով շարժվել է այդ պահին այնտեղով անցնող 14-ամյա աղջկա հետևից և իր լկտի արարքը կատարել երեխային հետապնդելու ընթացքում։
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), ոստիկանության Արամավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամանում են զբոսայգի ու քանի որ այն մի քանի մուտքեր է ունենում, բոլոր մուտքերը վերցնում են իրենց հսկողության տակ ու հենց այնտեղ էլ հայտնաբերում են ստահակին, ապա տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։