▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանը մահացել է բեմի վրա

Դերասան Ալեքսանդր Բոնդարենկոն մահացել է «1001 կիրք կամ կյանքի մանրուքները» ներկայացման ժամանակ` հենց բեմի վրա: Ներկայացման ժամանակ` էմոցիոնալ  երկխոսության ընթացքում հանկարծակի Բոնդարենկոն արտասանել է. «Ես ընկնում եմ» և ընկել է: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ` հանդիսատեսը սկզբում չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում, կարծել է, որ դա ներկայացման մի մաս է: Միայն այն ժամանակ, երբ թատերախումբն իրար է խառնվել և շտապօգնություն կանչել, հանդիսականները սկսել են անհանգստանալ:  Դերասանի կյանքը փկել բժիշկներին չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ նրա մահվան պատճառն է դարձել սրտի թուլությունը. գործընկերների խոսքով` դերասանը նախկինում էլ էր սրտի հետ կապված խնդիրներ ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին