▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանուհին ամերիկահայ դիզայների ստեղծած ադամանդե եղունգների լաքը ձեռք է բերել մեկ միլիոն դոլարով

Դերասանուհի Քելի Օսբորնը որոշել է այս անգամ զարմացնել բոլորին: Օրերս նա հպարտացել է իր եղունգների նոր լաքով, որը ձեռք է բերել մեկ միլիոն դոլարով: Նախկինում նա ձեռք էր բերել իր համար եղունգների լաք 250.000 դոլարով: «Էմմի» մրցանակաբաշխությունից առաջ նա իր եղունգները զարդարել է շատ թանկարժեք լաքով` «Аzature black diamond»: Սակայն հասարակությունը դերասանուհու այս քայլը չի ողջունել, բայց սա ամենևին էլ չի կանգնեցրել նրան: «Azature Black Diamond Affair» երեկոյի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում, նա ցուցադրել է իր եղունգները, որոնք զարդարված են եղել սպիտակ ադամանդե լաքով:

Բայց ինչպես պարզվել է, մեկ միլիոն դոլար արժողությամբ եղունգների լաքը ամենևին էլ աստղի քմահաճույքը չէ: Վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է Շերոն Օսբորնի բարեգործական հիմնադրամին, որը հատկացվում է ստամոքսի քաղցկեղով հիվանդների բուժման համար:

Տեղեկացնենք, որ լաքի հեղինակը ամերիկահայ դիզայներ Azature Pogosian է` իր AZATURE բրենդի ներքո: Azature բրենդի զարդերը կրում են Բեյոնսեից մինչև Քիմ Քարդաշյանը, Ռիհաննայից մինչև Մեգան ֆոքսը: Բրենդի հիմնադիր Ազատուր Պողոսյանը հաճախ աշխատում է սև քարերով և ադամանդներով, ինչի արդյունքում լրագրողների կողմից ստացել է The black diamond king մականունը: Azature բրենդի ներքո ներկայացված են նաև բացառիկ թանկ շոկոլադների հավաքածու և միայն Luxury դասի զարդեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին