▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է՝ որքա՞ն է պահանջում Կրասնոդարը Սպերցյանի տրանսֆերի դիմաց

«Կրասնոդարը» պատրաստ դիտարկել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպայի թոփ առաջնություն ոչ պակաս, քան 18 միլիոն եվրոյի առաջարկի դիմաց, armsport.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Metaratings-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Լանսն» արդեն առաջին առաջարկն արել է, բայց ավելի քիչ է առաջարկել վերը նշված գումարից․ ֆրանսիական ակումբը դեռ չի հրաժարվել բանակցություններից։

Arménie Football-ը ևս հայտնում է, որ ֆրանսիական ակումբը շարունակում է բանակացությունները տրանսֆերի շուրջ։  Նշվում է նաև, որ կրասնոդարյան ակումբը կարող է խնդրել «Լանսին» մի քանի փուլով վճարել 18 մլն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական առաջնությունների այլ թիմեր, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։

24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Էդուարդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար: Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին