▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորների անունները

yerkirmedia.am-ը գրում է, որ Սիրիայում հայ տղամարդկանց առեւանգման մասին նոր տեղեկություններ են ստացվում. պարզվում է` Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորները չորս են` Գարեգին Հացագործյանը, Կարո Պապողլյանը, Նարեկ Վարժապետյանը եւ Սաքո Ասատուրյանը։ 

Հալեպից "Երկիր մեդիայի" թղթակիցը հստակեցրել է, որ Հալեպից Երեւան մեկնող փոքր չափի ավտոբուսը թուրքական սահմանի մոտ կանգնեցրել է զինված մի խումբ։
Չորս հայ տղամարդիկ եւ վարորդը առեւանգվել են, իսկ երեք հայ կանայք տարվել են Քիլիս։ 
Վերջին տեղեկությունների համաձայն, կանայք մինչ այժմ գտնվում են Քիլիս պանդոկներից մեկում։
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին