▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ընտանիքի ստերը վաղուց արդեն անցել են բոլոր թույլատրելի սահմանները

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրոք արդեն անամոթության և լկտիության հետ գործ ունենք։ Հայտնի ընտանիքի ստերը վաղուց արդեն անցել են բոլոր թույլատրելի սահմանները։ Չի կարելի հոգնել, հիասթափվել ու լռել, ամեն մի բառին ու ամեն մի կեղծիքին անհրաժեշտ է արձագանքել։ Չի կարելի մեծամտություն և էլիտիզմ դրսևորել, իբրև թե մենք կրթված մարդիկ ենք ու չենք կարող ցածր բանավեճի մեջ մտնել կամ էլ փսևդո ինտելեկտուալ դիրքերից պնդել, թե մենք երևույթներն ենք քննարկում, այլ ոչ թե մարդկանց։
Պետությունը կազմաքանդող խմբակի ուզածն էլ հենց դա է, որ իրենց հետ գլուխ չդնեն, իրենք էլ ինչ ուզեն խոսեն ու լվանան մարդկանց գլուխները։
Պատերազմում պարտության պատճառը դասալիքները չեն ու այս հարցով ցանկացածի հետ կարող եմ բանավիճել՝ կիսվելով նաև սեփական փորձառությամբ»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին