▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը սպառնալից նամակներ է ստացել

Հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնում են՝ կապված է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով: Այս գործով Ինեսսա Պետրոսյանը տուժող կողմից ներկայացուցիչն է։

«Ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։

Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»,-գրել է փաստաբանը՝ հրապարակելով նամակների լուսանկարները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին