▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեծանվային արահետ. Մատենդարան - Հանրապետության Հրապարակ

Սույն թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 14:00, Երեւանի քաղաքապետարանում քննարկվելու է Երեւան քաղաքում հեծանվային արահետների ստեղծման խնդիրը: Մեր կողմից առաջարկվում է կառուցել հեծանվային նոր, ֆունկցիոնալ երթուղի՝ Մատենադարանից մինչեւ Հանրապետության Հրապարակ: 
Քննարկմանը հրավիրված են ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, ոստիկանությունից եւ ճարտարապետության բաժնից:
Խնդրում ենք բոլոր ակտիվ հեծանվասեր անձանց, ովքեր ունեն կոնկրետ առաջարկներ հեծանվային արահետների կառուցման վերաբերյալ կամ դիտողություններ մեր առաջարկի նկատմամբ, ներկայացնել դրանք եւ մասնակցել այս շատ կարեւոր քննարկմանը: Նշենք, որ կա իրական հնարավորություն մոտ ապագայում Երևան քաղաքում լիարժեք հեծանվային արահետներ կառուցելու համար:
Երևանում հեծանվային արահետների ստեղծման նախաձեռնող խումբ.
Սամվել Մերթարջյան
Արման Վերմիշյան
Վահագն Վարդումյան
Տիգրան Ճորոխյան

Առավել մանրամսն` այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին