▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթի` բանակում կիրառվելու մասին լուրերը սուտ են. ՊՆ խոսնակը պարզաբանում է

«Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ շարունակելով.

«Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին