«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը․ «Միշտ զարմացել եմ էն մարդկանց վրա, որոնք նախանձելի վստահությամբ խոսում են բաներից, որից ունեն 0 պատկերացում: Էն որ կողքից լսում ես, ասում՝ դե մեկը ես չգիտեմ, դրա համար չեմ խոսում, ինքը որ խոսում ա, ուրմեն, հավանաբար գիտի: Մի քիչ խորանում ես ու հասկանում, որ ինքը էնքան տուպոյ ա, որ նույնիսկ չգիտի, որ չգիտի, իրան թվում ա թե իրականում գիտի... Հենց դրա արդյունք ա, որ ցանկացած դավադրապաշտական թեզ մեծ տարածում ա ստանում: Մի անասուն վստահ ասում ա մի բան, մնացածը տեսնում են, որ սա վստահ ա ու էշի պես կրկնում: Հորինեք ցանկացած հիմարություն ու վստահ հայտարարեք դրա մասին, տեսեք ինչքան մարդ ա հավատալու: Ու որքան անհավանական լինի, էնքան ավելի հեշտ ա ուտվելու էս համատարած տգիտության ֆոնին: Օրինակ եթե հենց հիմա հորինենք, որ Ռոբերտ Քոչարյանը կանադական TransCanada ընկերությունում ունի մեծ փայաբաժին ու որ Բագրատ Սրբազանը Կանադայում աշխատելիս այնտեղից ամիսը ստացել ա 28,000 $ աշխատավարձ, բերենք դա կապենք Սրբազան շարժման հետ ու հորինված փաստարկից անենք հետևություն, որ սա Քոչարյան\Սրբազան համատեղ շարժում ա, մի քանի օր հետո տարբեր տեղերից էդ տեղեկությունը կվերադառնա, թե բա «ախպեր իրար հետ բիզնես են արել Կանադայում, հիմա էլ ուզում են վլաստը վերցնեն»: Կամ կարելի ա պնդել, որ Սերժ Սարգսյանը դեմ ա շարժմանը, քանի որ 2018-ին հատուկ տվել ա իշխանությունը, որ հետո վերցնի, բայց հիմա տեսնում ա, որ Քոչարյանն ա վերցնում ու ամեն կերպ խանգարում ա, ներսից փչացնելով շարժումը: Ցանկացած հիմարություն կարելի ա վստահ ասել ու էդ հիմարությունը կգտնի իրա սպառողին, կարևորը վստահ ասելն ա: |
«Հենց էս տգիտության վրա է հիմնված Նիկոլի իշխանությունը»․ Վազգեն Սաղաթելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին