«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին. «Պապիկյա՛ն, նախարար լինել՝ չի նշանակում միայն նստել լավ կաբինետում, ախրանայով ման գալ, մտածել՝ որ տենդերից ինչքան փող քերել, ոնց լափել և այլն... Իմ հեռախոսը պայթում ա բանակում տիրող մթնոլորտի՝ ալան-թալանի, կոռուպցիոն սխեմաների հետ կապված. ահազանգում են սպաները: Փոխանակ ՌՈ-ն, Զինդատախազությունը, ԱԱԾ-ն զբաղվեն դրանով՝ բռնեն, դատեն, կալանավորեն, ընկած ման են գալիս՝ ո՞ր մի սպան ա Դոգին ինֆորմացիա տալիս»,- նշել է նա: Ղուկասյանը տեղեկացրել է, որ զորամասերից մեկում գործող կոռուպցիոն մեխանիզմին կանդրադառնա երեկոյան: |
«Հեռախոսս պայթում է բանակի ալան-թալանի մասին ահազանգերից». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet