politik.am-ը գրում է. Պարզվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձում է նաև մեդիա մագնատ դառնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նաղդալյանի ամուսինը գնել է haynews.am լրատվական կայքը, և այդ կայքի էջերում քննադատել Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի: Կայքը բավական քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության և մասնավորապես Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ: Հերմինե Նաղդալյանը կայքի միջոցով հրապարակել է կուսակցական ներքին խոհանոցին վերաբերվող հարցեր:
Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից: Այս մասին իմանալով Նաղդալյանը հրահանգել է ամուսնուն հեռացնել բոլոր այն բացասսական հրապարակումները, որոնք վերաբերվում են ՀՀԿ-ականներին և կառավարությանը:
Չնայած ջանասիրաբար հեռացվել են նյութերը այնուամենայնիվ լուրերը արդեն իսկ հասել են նախագահական նստավայր և Նաղդալյան այժմ չգիտե, թե ինչ է իրեն սպասվում: Իշխող ՀՀԿ-ում նման սայթաքումները չեն ներում:
Երեկվանից այս լուրերի տարածվելուն պես, Հերմինե Նաղդալյանը ջանք չի խնայում, որպեսզի իր հետ չկապեն նշյալ կայքը: Նա անգամ երորդ անձանց միջոցով լուրեր է տարածում, որ կայքի գնորդը իրականում լրիվ այլ մարդ է:
Մեր տեղեկություններով ՀՀԿ-ում արդեն իսկ որոշել են, որ պատժելու են Հերմինե Նաղդալյանին: Ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ իրագործվելիք պատժի մասին հայտնի կդառնա ՀՀԿ համագումարից հետո:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում