Թուրքագետ Վարուժան Գեղամյանը սոցկայքի իր էջում գրում է․
«Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնել է, որ. «Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասով ըստ էության դիմադրություն չկա, ավելին, վերջերս «Վրաստանում (Թբիլիսիում) այդ թեմայով հայ-թուրքական քննարկում է եղել մի հանդիպման շրջանակներում, որին մասնակցել է թուրք փոխնախարարը»։
Բնականաբար, մենք սրա մասին տեղյակ չենք։ Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն։
Տավուշի դիրքերի ու գյուղերի հանձնումը հեշտացնում ու արագացնում է Սյունիքով թուրքական միջանցքի պահանջի կատարումը։
Պետք է հիմա դիմադրել, որ վաղը չխոսենք Սյունիքի գրավման մասին»։