▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ողբերգական վթարը շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ, 3 վիրավոր

 

Արաևրատի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններեում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են 31-ամյա Սարգիս Ս.-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի առանց համարանիշի եւ 54-ամյա Արթուր Ա.-ի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սարգիս Ս-ն տեղում մահացել է, նրա ուղեւոր 31-ամյա Ժորա Գ.-ն եւ շտապօգնության վարորդն ու ուղեւորուհին  39-ամյա Մարինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում: Արթուր Ա.-ն նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մարինե Պ.-ն՝ որպես ավագ բուժքույր: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին