Հերթը հասավ կամավորական ջոկատների մարտիկների եւ հրամանատարների վրա ձեռք բարձրացնելուն: Այո, այն ամենը, ինչով մեր ժողովուրդը կարող է հպարտանալ եւ ոգեւորվել, ղարաբաղյան կլանն ու նրա տեղական դավաճան լաքեյները փորձում են պղծել ու նվաստացնել, արժեզրկել նրանց ու նրանց արածը հայ հանրության աչքում:
Սա հիմքում ռուսական պատվեր է, ինչպես ժամանակին արվեց Սարդարապատի Ճակատամարտում հայոց զորական ուժի դերը նվաստեցնելու համար:Հաջորդը լինելու են հայկական բանակի արժեզրկմանն ու նվաստացմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված 2 անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Իսկ նախօրեին ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: