▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեշթեգերով ու շնորհակալություն հայտնելու չելենջներով չենք լուծելու բուժաշխատողների սոցիալական երաշխիքների հարցը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որոշել է շրջանառության մեջ եմ դնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությաննների նախագիծ, որով հստակ սոցիալական երաշխիքներ կսահմանվեն համաճարակների իրավիճակներում բուժաշխատողներին եւ նրանց ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

«Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան։

Վաղը օրենքի նախագիծ կդնեմ շրջանառության մեջ

Երկրագունդը պատերազմի մեջ է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս համաճարակը պատերազմ է՝ հայտարարված բոլոր պետություններին։

Բայց այս պատերազմը մի առանձնահատկություն ունի՝ այս պատերազմի առաջնագծում բժիշկներ են։ Առաջնագծի մեր զինվորները բուժծառայողներ են։

Բոլոր նրանք, ովքեր ամեն օր, երբեմն անհավասար կռիվ են տալիս մարդակեր ԿՈՎԻԴ 19-ի դեմ։

Լավ է, որ մենք ասում ենք՝ ապրես բժիշկ։ Բայց հեշթեգերով ու բժիշկներին շնորհակալություն հայտնելու չելենջներով մենք չենք լուծելու բուժաշխատողների սոցիալական երաշխիքների հարցը։

Այս պատերազմի առաջնագծում մարդու կյանքի համար կռիվ տվող բժիշկը հայրենիքի պաշտպանության համար կռիվ տվող նույն զինվորն է ու այդ բուժաշխատողն ու նրա ընտանիքը պիտի ունենան սոցիալական պաշտպանության նույն երաշխիքները, որը ունեն հայրենիքի պաշտպանության համար հաշմված, կամ, Աստված մի արասցե, զոհված զինծառայողները։

Այս պահին Հայաստանում 6 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով։

Չեմ բացառում, որ նրանց թիվը մեծանալու է։

Վաղը ես շրջանառության մեջ եմ դնելու «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությաննների նախագիծ, որով հստակ սոցիալական երաշխիքներ ենք սահմանելու համաճարակների եւ այլ «սահմանային-պատերազմական» իրավիճակներում բուժաշխատողներին եւ նրանց ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին։

Սա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր ենք անել»,- ասված է գրառման մեջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին