▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք». ադրբեջանցիներն սպառնացել են արավուսցիներն ու պարտադրել 800 մետր նահանջել

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արավուսի գյուղապետը։

Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք:


     «Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Գորիսի երկրապահի նախագահ Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել: Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները: Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք, չենք թողել, որ առաջ գան»,- պատմում է Արավուսի գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով:

«Բաքվից գեներալներ են եկել, ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերըն՝անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:

Գյուղապետի խոսքով՝ երեկ են նահանջել 800մ.

«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը: Պահանջում էին նաև 500 մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:

Աղբյուրը գյուղապետից հետաքրքրվել է՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծման աշխատանքին, վերջինս էլ պատասխանել է. «Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել, կառավարությունը չի՞ լսել դրա մասին: Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ: Մեր հնարավորություններով ենք փորձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանապահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին