«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մյուս պաշտոնյաների հետ շրջում էր մարզի արտադրանքը ներկայացնող տաղավարներում: Ավանդական հարսանիքներ կազմակերպող ընկերություններից մեկի երիտասարդները Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին նրա համար հարսանիք կազմակերպել:
«Պարոն վարչապետ, մենք ճիշտ գիտե՞նք, որ դուք ժամանակին հարսանեկան արարողություն չեք ունեցել»,- հարցրին վարչապետին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո:
«Հիմա հնարավորություն ունեք ավանդական ձևով անելու»,- ասացին նրանք:
«Հետաքրքիր առաջարկ է, կմտածեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց հարսի ու փեսայի հագուստով: Նրան ծանոթացրին ցուցադրված ավանդական հագուստների հետ:
Կարդացեք նաև՝ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է․ Նիկոլ Փաշինյան