▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր դեպք` Թումանյան փողոցի խաչմերուկում

Երեկ մի հետաքրքրիր դեպք նկատեցի Թումանյան փողոցը խաչմերուկում: Անցումի կարմիր լույսի ժամանակ մի երիտասարդ տղամարդ փորձում էր հատել փողոցը: Ոստիկանը սուլեց: Երիտասարդը շրջվեց ու մուննաթ եղավ.
-Ինչ էս շվցնում, արա..

Ոստիկանը ընդգծված քաղաքավարությամբ պատասխանեց.

-Քաղաքացի, իրավունք չունեք կարմիր լույսի դեպքում հատել փողոցը: Երիտասարդը թարսն նայեց ոստիկանին, ու հեղափոխական ոգևորվածությամբ ասաց.

-Ոչինչ, ձեզ քիչ ա մնացել, կայֆավատ եղեք -ու շարունակեց քայլել:


Ակամայից մտքովս անցավ հին ու բարի, թևավոր դարձած խոսքերը՝ «ԲԱԴԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ»: Համոզված եմ, որ հոգու խորքում երիտասարդը իրենը ընկալում էր որպես համաակարգի դեմ պայքարի զոհ:

Միգուցե ինքն իրեն դասում էր Չե Գևարայի, Մահատմա Գանդիի կողքին: Միգուցե նույնիսկ նա կարող էր հանդիսանալ նոր գաղտնի «Մենք դեմ ենք լուսաֆորի կարմիր լույսին» ընդհատակյա շարժման գաղափարական առաջնորդը: Այո, մեր ազգին պետք են այսպիսի հերոսներ, որոնք չեն վախենում ոստիկաններին ասել «արա», իսկ մարմիր լույսին ասել ՛«ՈՉ»: Կարծում այս հերոսը նույնիսկ կարող է ֆինանսավորվել հայտնի դեսպանատան կողմից որպես դիսիդենտ ու արդարության համար պայքարի մարտիկ: Նրան նույնիսկ կարող է ձեռքով բարևել մի ինչ-որ տիկին սպիտակ տնից: Նրան պայքարը լուսաֆորների կարմիր լույսի դեմ կարող էր ընկալվել որպես սիմվոլիկ և էսթետիկ ըմբոստություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր երկրի կոմունիստական անցյալը:

Մի չարաբաստիկ օր էլ նա կանցնի կարմիր լույսի տակով, կճզմվի որևէ պարսիկի բեռնատարի ռազմատենչ անիվների տակ: Համոզված եմ, որ դա բնակչության մեծ մասի կողմից կընկալվի, որպես օտարերկրյա տերությունների դավադրություն կամ բռնապետական ռեժիմի կողմից կազմակերպված «եղեռնագործություն»: Թաղային իմաստունները նարդի չխկացնելով հոգոց կհանեն, թե «Խեղճ տղու գլուխը ոնց կերան»: Տասնյակ հազարավոր ստատուսներ ու հոդվածներ կգրվեն, մի քանի տասնակ մենագրություններ նրա հերոսական մանկության ու բանակում ծառայության մասին, մի քանի գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի:

Արդյունքում էլ փողոցը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը կերանվանվի հերոսի անունով: Հայտնի երկրի պետքարտուղարի օգնականի տեղակալի քարտուղարի խորհրդականն այս ամենում կմեղադրի երկրի հատուկ ծառայություններին և կառաջարկի ռմբակոծել քանի որ «անմեղ մարդկանց մասսակայան բնաջնջումով ռեժիմը անցել է կարմիր գիծը»... շարունակելի...

Վահե Գալստյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին