▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունը սկսվում է ինձանից.ուզում եք փոխվի՞ Հայաստանը, ուրեմն` փոխվե'ք ինքներդ

Հեղափոխությունը սկսվում է ինձանից, փոխվում եմ ես և փոխում եմ ինձ շրջապատող աշխարհը: Դա մտքի հեղափոխություն է, դա աշխարհայացքի փոփոխություն է, դա արժեքների վերագնահատում է, դա սրտի փոփոխություն է: Յուրաքանչյուր փոփոխություն գալիս է սխալների գիտակցումից և դրանցից ապաշխարհելուց: Հներն անցան, ամեն բան նոր է: Ուզում ե՞ք փոխվի Հայաստանը, ուրեմն փոխվեք ինքներդ և հինը չի կարողանա գոյության պայքար մղել նորի դեմ: Հինը դատապարտված է քայքայման և կազմալուծման, այնպես որ, այն գաղափարներն ու դրանց կրողները, ովքեր այսօր իշխում են Հայաստանում, սպառել են իրենց: Համբերություն պարոնայք և կրկին համբերություն: Եթե ժամանակը չի բուժում, ուրեմն սպանում է, այս պարագայում, ժամանակը աշխատում է ընդդեմ ներկայիս ռեժիմի:Նոր կյանք ու նոր Հայաստան: Տեր Աստված, օրհնիր իմ ժողովրդին և բժշկիր իմ երկիրը և դատիր ամեն անօրինություն՝ Քո իրավունքով և արդարությամբ:

Մամիկոն Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին