▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում առանց այդ էլ լարված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի համապատասխան մարմիններին հաձնարարականներ են տրված իրավիճակին հետևել: «Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են»,- ասաց վարչապետը:

Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ 

Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև:

ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ  համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին