▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ երերուն քաղաքական դաշտում կա ընդամենը մեկ քաղաքական կառույց

Ակնհայտ է` անորոշ ժամանակներ են. դժվար է կռահել, թե ֆեյսբուքյան հայկական տիրույթի քաոսային «խառնարանում» բոցկլտացող կարծիքների հեղինակնեից ով ինչ նպատակներ է հետպնդում:
Անզեն աչքով հեշտ չէ նկատելը, թե ով է հավատում սեփական մտքերին, ով է նյութապաշտ, ով` ադեկվատ, ով է «գռանտակեր», ով` պայքարող, ով է կառուցողական, ով` թալանչի: Նախապես ասեմ, որ անլուրջ եմ համարում բոլոր նրանց, ովքեր ընդդիմադիրին պարտադիր համարում են ուղղորդված պրովոկատոր, իշխանականին` օլիգարխանպաստ, իր կարծիքը չկիսողին` ոչ ադեկվատ և այլն... Ակներև է` լոկ սև և սպիտակ գույները չեն, որ տեղ ունեն ծիածանի արսենալում... Որքան էլ շատերի համար պատվից վեր է ընդունելը, ՀՀ երերուն քաղաքական դաշտում կա ընդամենը մեկ քաղաքական կառույց, որում տեղի են ունեում քաղաքական պրոցեսներ, որը գտնվում է զարգացման այնպիսի «լեվլում», որը թիչ թե շատ բնորոշ է քաղաքական սուբյեկտին... Վերջինս, սակայն, ունի թարախակալած և ֆունդամենտալ փոփոխության արժանի հատվածներ, որոնք էլ հանդիսանում են նրա «աքիլեսյան գարշապարը»...
«Աքիլեսյան գարշապարը» թիրախ դարձրած ուժերը, սակայն, չեն տիրպետում այն փորձին, գիտելիքներին ու ողջախոհությանը, որը առկա է միակ քաղաքական սուբյեկտի թարմ հատվածներում...
Միջին վիճակագրական քաղաքացին, որը պարտավոր չէ քաղաքական խորը վերլուծություններ անել, չի խորանում նման նրբությունների մեջ և հեշտությամբ ենթարկվում է մոնիպուլիացիաների... Գառան մորթի հագած գայլերի նման դաշտի բոլոր բևեռներում վխտում են անսկզբունքները, կործանարարները, անմիտները, տգետները, ֆանատիկներն ու պորտաբույծերը... Ինչև է, այս համընդհանուր ուժերի համազորը ձևավորվում է մեր իրականությունը... Թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը...
Դաշտի սթափ դատող և սկզբունքային անհատները ուշ թե շուտ պետք է գիտակցեն, որ խաղը ընթանում է ոչ թե տարբեր մարժաշապիկ հագած թիմերի միջև, այլ հանուն խաղադաշտի զարգացման ու առաջընթացի:

Տարոն Պարսամյանի գրառումը 

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին