▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 25.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Եվրոմիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշմանը, ասաց․ «Խնդիրը վերաբերում է ոչ թե քաղաքական նախապատվություններին, այլ այն կարգավորող շրջանակներին և սակագնային համակարգերին, որոնց վրա կառուցված է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։ Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ։ Հայաստանի ինքնիշխան ընտրության խնդիրն է, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են հանրությանը իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքների մասին տեղյակ պահելու հիմնական պատասխանատվությունը։ Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև օրինակներ բերել նորագույն պատմությունից, թե ինչպես ավարտվեցին նման քայլերը»,-ասաց Զախարովան։

***

«Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը ունեն նույն մոտեցումները, և դա հաստատվում է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում»,- ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համաձայնագրում ասվում է, որ կողմերը կնպաստեն անվտանգության միջոցառումներին Հարավային Կովկասում»,- ասաց Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին