▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին վարչապետը երաշխավորում է Վարդան Պետրոսյանի համար

Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ահավոր մեծ փորձություն է մեր բարոյականության և ոգու համար: Կծկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ մեղքի իր բաժինը անկասկած ունի և պատրաստ է պատասխան տալու: Երկրից դուրս գալու, անհասանելի դառնալու գոնե ֆորմալ պատճառներն էլ կարծես վերացված են, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը հանձնված է: Դրա հետ մեկտեղ, արդարադատությունից խուսափելու, քննության ընթացքը խոչընդոտելու որևէ դրսևորում կամ վտանգ կարծես թե չկա: Այս ամենի համատեքստում նրա հապճեպ կալանավորումը, առանց բազմակողմանի քննության, առանց անգամ նրան հարցաքննելու, համարում եմ ուժի անհամաչափ գործադրում նույն վթարի արդյունքում առողջական լրջագույն խնդիրների առաջ կանգնած մարդու նկատմամբ:

Սույնով ես` Արմեն Դարբինյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր ԲԱՐՁՐ արվեստը, իմ անձով և գոյությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում:

ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-սլավոնական համալսարանի ռեկտոր

Արմեն Դարբինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին