«Իմնեմնիմի» Podcast հաղորդման շրջանակում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն աննախադեպ ցածր է․
«ՀՀ 30 տարվա անկախության շրջանի որևէ ղեկավար՝ ո՛չ Տեր-Պետրոսյանը՝ 1996-ին, ո՛չ Քոչարյանը՝ 2008-ին, ո՛չ մենք՝ 2018-ին, չի ունեցել նման անտիռեյտինգ, ինչքան ունի Փաշինյանը՝ այսօր։ Հրապարակված սոցհարցումներ կան, որ ամեն 4-րդ հարցված հայտարարում է, որ Նիկոլը դավաճան է»,- նշել է նա։ Շարմազանովը խոսել է նաև 2023-ի աշնանը իշխանությանը հեռացնելու՝ չստացված հնարավորության մասին։