▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ օրենսդրության համաձայն արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող․ Փաշինյան

ՀՀ օրենսդրության համաձայն արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ շուտ քան 50 եւ ոչ ուշ քան 65 օր հետո:

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ արտակարգ դրություն հայտարարելու քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է տեղի ունենալու Սահմանադրական հանրաքվեի հետ:

«Ըստ էության հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ որ ավարտվել էր՝ ավելի մանրամասն կարգավորումներին այս պահին պետք չի անդրադառնալ»,- ասաց վարչապետը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին