▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Որոշ աղբյուրներում նշված է, որ մեր հիմնի երաժշտությունը իտալական ժողովրդական երգ է, որը տեղ է գտել թե այս գործում, թե Կանաչյանի մշակումներում: Բայց ժամանակի հետ սկսել են մեկնաբանել, որ Կանաչյանը ոչ թե մշակումներ է կատարել, այլ հեղինակել է...
Ընդ որում բանաստեղծությունն էլ իտալացի աղջկա երգն է: Ու սենց Իտալիայի այդ ժամանակվա թշվառ իրավիճակը ներկայացնող բանաստեղծության և իտալական ժողովրդական երգի երաժշտության հիման վրա ստեծվել է մեր հիմնը: Իմ կարծիքով շատ ավելի լավ կլիներ սովետական Հայաստանի հիմնի խոսքերը փոփոխել և դա ընդունել որպես պետության հիմն, կամ նորը հորինել: Ընդ որում, ունենք շատ ընտիր մասնագետներ, որոնց կարող են պատվիրել այս գործը: Ու վերջում բոլոր պատվերներից ընտրել մեկը: Արդյունքում կստեղծվեն թե մի շարք երգեր նվիրված Հայաստանին, թե նոր ու համապատասխան հիմն կունենանք:

ԳՐԱՌՈՒՄԸ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ  դիրիժոր Սեդրակ Երկանյանն էլ  ֆեյսբուքյան իր էջում տեսակետ էր արտահայտել, որ ՀՀ  հիմնի երաժշտությունը գողացված է և ներկայացրել էր  Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից մի հատված` ուշադրություն հրավիրել 1.06-1.37 վայրկյաններին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին