▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Կենտրոնի ոստիկանապետին

shamshyan.com-ը գրում է, որ այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը:

ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ոստիկանության բաժնի պետի օպեր. գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասներն այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին