▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանապետն իր ոճով խոսակցություն է ունեցել «գծատերերի» հետ

Lurer.com-ը  գրում է, որ իր տեղեկություններով` այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել երևանյան խոշոր «գծատերերին»։ Հանդիպմանը ՀՀ ոստիկանապետը բավականին խիստ տոնով և կոշտ արտահայտություններով նախազգուշացրել է վերջիններիս որևէ սադրանքի չգնալ երևանյան կանգառներում տրանսպորտի գնի դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ։ Գասպարյանը զգուշացրել է, որ ներողամիտ չի գտնվի ոչ մեկի հանդեպ և օրենքի դեմ գնացած «գծատերերին» խոստացել է պատժել օրենքի ողջ խստությամբ։ «Գծատերերը» ոստիկանության շենքը լքել են բավականին ցածր տրամադրությամբ։

Նշվում է, որ.  «գծատերերի» շարքերում են եղել նաև հայտնի օլիգարխներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին