▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը հավելյալ օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ը Հայաստանին 1,1 մլն դոլարի չափով օգնություն է տրամադրել՝ ի հավելումն 60 մլն դոլարի, որի մասին հայտարարվել էր մի քանի ամիս առաջ: Այս մասին Facebook-ում դեսպանատան էջում տեսահամաժողովի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին:

«Մենք ակնկալում ենք, որ մոտակա շաբաթները հավելյալ օգնություն կստանանք»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ` որքան կկազմի հավելյալ օգնության չափը:

Թրեյսին հավելել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի առողջապահության համակարգին մոտ 106 մլն դոլար է տրամադրել վերջին 20 տարում: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ աջակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը վերականգնել է 6 լաբորատորիա:

«Կորոնավիրուսի դեմ պայքարում Ավանում գտնվող կենտրոնական լաբորատորիան միակ վայրն է, որտեղ կարելի է ապահովել կորոնավիրուսի հստակ եւ անվտանգ թեստավորումը»,- հավելել է դեսպանը:

Բացի այդ, ԱՄՆ դեսպանատունը օգնություն կտրամադրի 1000 խոցելի ընտանիքներին, Շիրակի մարզի տարեց բնակիչներին:    

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին