▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկեցինք քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր. Ավինյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է.

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկեցինք քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր։

Քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։

Մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն՝ մունիցիպալ ոստիկանության միջոցով: Մասնավորապես՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականության մշակման ու արդյունավետ համակարգ ստեղծելու հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն մշակել գործողությունների փաթեթ, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական փոփոխությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին